Get our free app. It won't take up space on your device

ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ-ՆԱԽԱԳԾՈՂ

Yazaryan holding

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior
Industry: Architecture, Construction
Deadline:
10/25/2026

Նկարագրություն

«Սյունար» ընկերությունը փնտրում է Կոնստրուկտոր-նախագծողի՝ նախագծային թիմին միանալու համար։
Դիտարկում ենք նաև սկսնակ և նորավարտ մասնագետների, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական գիտելիքներ, ցանկանում են զարգանալ կոնստրուկտիվ նախագծման ոլորտում և պատրաստ են սովորել փորձառու մասնագետների հետ աշխատելով։

Պարտականություններ

  • Մասնակցել շենքերի և կառույցների կոնստրուկտիվ լուծումների մշակմանը
  • Մասնակցել կոնստրուկտիվ հաշվարկների իրականացմանը
  • Մասնակցել երկաթբետոնե և մետաղական կոնստրուկցիաների նախագծմանը
  • Պատրաստել աշխատանքային և նախագծային գծագրեր
  • Մշակել կոնստրուկտիվ հանգույցներ և դետալներ
  • Մասնակցել նախագծային փաստաթղթերի պատրաստմանը
  • Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և նախագծային թիմի մյուս մասնագետների հետ
  • Աշխատել գործող շինարարական նորմերի և նախագծային պահանջների համաձայն

Պահանջներ

  • Բարձրագույն կամ ավարտական փուլում գտնվող մասնագիտական կրթություն՝ շինարարության, կոնստրուկցիաների նախագծման կամ հարակից ոլորտում
  • AutoCAD ծրագրի իմացություն
  • Կոնստրուկտիվ նախագծման և հաշվարկների հիմնական սկզբունքների իմացություն
  • Տեխնիկական և նախագծային գծագրեր կարդալու և հասկանալու կարողություն
  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Սովորելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Առավելություն կդիտվի

  • LIRA ծրագրի իմացությունը
  • Revit ծրագրի իմացությունը
  • ՀՀ շինարարական նորմերի վերաբերյալ գիտելիքները
  • Ուսումնական կամ անձնական նախագծերի առկայությունը
  • Նմանատիպ ոլորտում աշխատանքային կամ պրակտիկ փորձը

Սյունար ընկերությունը առաջարկում է՝

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ
  • Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media