Կոմերցիոն տնօրեն
Alex Textile
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է փորձառու և ակտիվ Կոմերցիոն տնօրեն, ով կղեկավարի վաճառքի ուղղությունը և կնպաստի ընկերության զարգացմանն ու վաճառքի աճին։
Պարտականություններ
-
Ընկերության վաճառքի և կոմերցիոն ռազմավարության մշակում և իրականացում
-
Նոր հաճախորդների և վաճառքի նոր ուղիների ներգրավում
-
Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն
-
Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
Պահանջներ
-
Առնվազն 5 տարվա փորձ վաճառքի ոլորտում
-
Անգլերենի լավ իմացություն
-
Ղեկավարման և բանակցելու հմտություններ
-
Նախաձեռնողականություն և պատասխանատվություն
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: