
Կոմերցիոն տնօրեն
Alex Textile
Նկարագրություն
Կոմերցիոն տնօրենը պատասխանատու է ընկերության վաճառքի, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և իրագործման համար՝ ապահովելով եկամուտների աճն ու շուկայի դիրքերի ամրապնդումը։
Պարտականություններ
- Վաճառքների, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ուղղությունների առաջադրում և վերահսկում,
- Գործընկերային ցանցի ընդլայնում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում,
- Մրցակիցների վերլուծություն, գնային քաղաքականության մշակում,
- Եկամուտների, ծախսերի և կոմերցիոն արդյունավետության գնահատում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 3-5 տարվա փորձ՝ կոմերցիոն կամ վաճառքների ղեկավար պաշտոնում,
- Ֆինանսական և վերլուծական մտածողություն,
- Շուկայի և արդյունաբերության խորքային իմացություն։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: