Get our free app. It won't take up space on your device

Կոմերցիոն տնօրեն

R&V Comfort

Industry: Sales, Business Development, Architecture, Construction
Deadline: 5/8/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 600,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի ոլորտում հմուտ, կազմակերպված և շփման հմտություններ ունեցող արական սեռի ներկայացուցչի կոմերցիոն տնօրենի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • Վերահսկել վաճառասրահներում ամբողջ տեսականու առկայությունը
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն և ապահովել անհրաժեշտ այլ ապրանքներով
  • Վարել բանակցություններ այլ ներկրողների և արտադրողների հետ և կազմակերպել նրանց ապրանքատեսականու վաճառքը մեր ցանցում
  • Վարել բանակցություններ արտասահմանյան գործընկերների հետ
  • Ներկայացնել հաշվետվություններ մրցակից ապրանքանիշերի գնային և վաճառքի քաղաքականության վերաբերյալ
  • Ներդնել և զարգացնել կորպորատիվ հաճախորդների /շինարարական և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություներ/ հետ աշխատելու համակարգը
  • Հետևել աշխատակիցների սպասարկման որակին՝ ապահովելով առևտրի բարձր ցուցանիշներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (մարկեթինգի, տնտեսագիտության, իրավաբանության կամ հարակից այլ ոլորտներում)
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձ շինանյութի մանրամեծածախ առևտրի ոլորտին համապատասխան (միջինում 5 տարի)
  • Կառավարման կամ կազմակերպչական ոլորտի նվազագույնը 3 տարվա փորձ
  • Հավելյալ ժամերով աշխատելու պատրաստակամություն
  • Վաճառքի և մարքեթինգի հմտությունների տիրապետում
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Վերլուծական մտածողություն
  • Սեփական ավտոմեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝ 9։00-18։00, 1 ժամ ընդմիջում։

Աշխատավարձը՝ 600 000 ՀՀ դրամ + բոնուսներ ըստ կատարողականի։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media