Get our free app. It won't take up space on your device

Կոմերցիոն տնօրեն

«ՄՏԿ» ՓԲԸ

Industry: Production, Operations, Executive, Upper Management
Deadline: 9/8/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«ՄՏԿ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում կոմկերցիոն մասնագետի՝ կոմերցիոն տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Կոմերցիոն բաժնի օպերատիվ կառավարում, պլանավորման և վերահսկման համակարգի կատարելագործում,
  • պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունների վարում,
  • պայմանագրերի կնքում, կոմերցիոն առաջարկների ձևավորում,
  • աշխատանքի արդյունքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվությունների վարում, ղեկավարությանը հաշվետվության ներկայացում,
  • մրցույթների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և պահպանում,
  • գնառաջարկի կազմում,
  • շուկայի պահանջարկի վերլուծություն,
  • ըստ անհրաժեշտության այլ պարտականությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես կոմերցիոն տնօրեն,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, գրագետ բանավոր և գրավոր խոսք,
  • առաջադրանքները արդյունավետ կառուցելու և իրականացնելու փորձ,
  • կառավարման գերազանց հմտություններ, թիմում աշխատելու հմտություններ,
  • վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն,
  • համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office, ինտերնետ,
  • կազմակերպչական գերազանց հմտություններ և որոշումներ կայացնելու ունակություն,
  • ճնշման տակ աշխատելու և մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու կարողություն,
  • պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն։

Հավելյալ նշումներ

Աշխատաժամանակի նորմալ տևողությամբ հնգօրյա աշխատանքային շաբաթ:

Spread the word! Share this job on social media