Get our free app. It won't take up space on your device

Կոմերցիոն տնօրեն

X-Group

Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 6/27/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Վիլլաշին» ընկերությունը փնտրում է թեկնածու՝ Կոմերցիոն տնօրենի թափուր հաստիքի համար։

Պարտականություններ

  • Մշակել ընկերության զարգացման ռազմավարության պլան (շուկայի վերլուծություն, մրցակիցների վերլուծություն, մարքեթինգ և այլն)։
  • Ընկերության ընթացիկ աշխատանքների վերլուծություն և օպերատիվ արձագանք արտադրական գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ։
  • Ձեռնարկության և նրա ստորաբաժանումների գծով բյուջեի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։
  • Կառավարչական որոշումների ընդունման նպատակով ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրություն։
  • Կազմակերպության տնտեսական և արտադրական գործունեության ռազմավարական և օպերատիվ ծրագրերի կազմում։
  • Մշակված ծրագրերի իրականացման վերահսկողությունը ոչ միայն ընկերության, այլ առանձին ստորաբաժանումների նկատմամբ։
  • Վաճառքի շուկայի ընդլայնման և վաճառքի ծավալների ավելացման միջոցառումների մշակում։
  • Ընկերության աշխատակիցների կառավարում (ընտրություն, ուսուցում, մոտիվացիա)։
  • Ռեսուրսների օգտագործման արդյունավետության վերահսկում։
  • Վաճառքի կառավարում (ծրագրերի իրականացում, բիզնես գործընթացների կառուցում, բաժնի կառավարում, մոտիվացիա, հաշվառում և աշխատանքի ավտոմատացում)։
  • Գնային և մարքեթինգային քաղաքականության մշակում և իրականացում։
  • Բանակցությունների վարում հաճախորդների և այլ ընկերությունների հետ, մատակարարների և գնորդների հետ։
  • Հեռանկարային ռազմավարական ծրագրերի կազմում։
  • Արանքների և ծառայությունների իրացման ուղիների որոնում և ընդլայնում։
  • Բյուջեի կատարման վերահսկողություն։
  • Մարքեթինգային քաղաքականության մշակում և իրականացում։
  • Վաճառքի վերաբերյալ գործունեության ուղեցույցի կազմում։
  • Ծախսերի կրճատման միջոցառումների մշակում։

Պահանջներ

  • Տիրապետել բյուջեի ճիշտ կազմման և օգտագործման նրբություններին։
  • Կարողանալ կարգավորել պատրաստի արտադրանքի շարժը ինչպես ընկերության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
  • Ունենալ հիմնական գիտելիքներ ընկերության անձնակազմի կառավարման վերաբերյալ։
  • Ունենալ բանակցային հմտություններ։
  • Տիրապետել վաճառքի կետերի որոնման ունակությանը։
  • Լավ ծանոթ լինել գովազդային նախագծերի մշակմանը։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքայի փորձ նմանատիպ ղեկավար պաշտոնում, ցանկալի է շինարարության ոլորտում։
  • Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական ( կամ տեխնիկական) կրթություն։
  • Վաճառքի բաժնի կառուցման և կառավարման փորձ։
  • Կայուն գիտելիքներ գովազդի և մարքեթինգի ոլորտում։
  • Անձնակազմի կառավարման փորձ ՝ առնվազն 3 տարի։
  • Բանակցային եւ վաճառքի փորձ։
  • Անգլերենի, ռուսերենի իմացություն։
  • Համակարգչային գիտելիքներ։

Անձնական որակներ

  • Թիմում աշխատելու ունակություն։
  • Պատասխանատվության զգացում։
  • Գործարար հարաբերությունների ստեղծում։
  • Թիմ ղեկավարելու կարողություն։
  • Առաջնորդական հատկությունները։
  • Սթրեսակայունություն։

Spread the word! Share this job on social media