Կլինիկայի մենեջեր / որակի ապահովման մասնագետ
Visionmed Eye Clinic
Նկարագրություն
Վիժնմեդ ակնաբուժական կլինիկան փնտրում է միջին կամ ավագ բժշկական կրթությամբ և/կամ Հանրային առողջություն և առողջապահություն կամ Առողջապահության կառավարում մագիստրոսական կամ համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող կլինիկայի մենեջեր/որակի ապահովման մասնագետ։
Պարտականություններ
- Ապահովել որակի ուղեցույցների, անվտանգության չափանիշների և կարգավորող պահանջների իրականացումը,
- Իրականացնել ակնաբուժական բուժօգնության, ինչպես նաև պացիենտների անվտանգության բարելավման ծրագրեր,
- Կազմակերպել ներքին աուդիտներ և պատրաստել որակի ու անվտանգության հաշվետվություններ՝ ղեկավարության և արտաքին շահագրգիռ կողմերի համար
- Պարբերաբար իրականացնել անձնակազմի իրազեկումներ պացիենտների անվտանգության և որակի ապահովման թեմաներով,
- Հավաքագրել և վերլուծել պացիենտների բողոքները՝ դրանց հիման վրա մշակելով բարելավման գործողություններ,
- Իրականացնել մոնիթորինգներ հաստատության տարբեր ստորաբաժանումներում,
- Հետևել ընդունարանի, կրտսեր, միջին և ավագ բուժ․ անձնակազմի աշխատանքի պատշաճ որակին, վերհանել թերությունները և բացթողումները, առաջարկել լուծումներ:
- Հետևել անկետաների և պատմագրերի պատշաճ վարմանը և լրացմանը։
Պահանջներ
- Բակալավրի աստիճան՝ առողջապահության կառավարման կամ հարակից ոլորտում
(մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի է)։ - Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության թեմաներով առնվազն 50 շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտի առկայությամբ հավաստագիր։
- Առաջնահերթություն կտրվի այն մասնագետներին, ովքեր ունեն առողջապահական կամ հիվանդանոցային ոլորտում աշխատանքի փորձ՝ կառավարման, որակի ապահովման, պացիենտի անվտանգության կամ ռիսկերի կառավարման ուղղություններով։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչև 18:00:
- Խնդրում ենք այլ ժամերի, այլ օրերի և գիշերային ժամերին աշխատանքի առաջարկներով չդիմել։
- Ուսանողներ չեն դիտարկվում։
- Աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր է անցնել հարցազրույց։