Կլինիկայի Ադմինիստրատոր
VitaDetox Clinic
Նկարագրություն
«ՎԻՏԱԴԵՏՈԿՍ ԿԼԻՆԻԿԱ»-ին անհրաժեշտ է պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող Ադմինիստրատոր։
Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատանքը, կարևորում եք բարձրակարգ սպասարկումը, ուշադիր եք մանրուքների նկատմամբ և կարողանում եք միաժամանակ արդյունավետ կազմակերպել մի քանի գործընթաց՝ սպասում ենք Ձեզ մեր թիմում։
Պարտականություններ
- Բուժառուների ընդունում, ուղղորդում և բարձրակարգ սպասարկման ապահովում։
- Այցերի գրանցում և բժիշկների ընդունելությունների ժամանակացույցի կառավարում։
- Հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների, չատերի և սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունների ու մեկնաբանությունների պատասխանում, ինչպես նաև Կլինիկայի տեղեկատվական նյութերի տարածմանն աջակցություն։
- Բժիշկների, բուժքույրերի և Կլինիկայի մյուս աշխատակիցների հետ համագործակցություն՝ աշխատանքային գործընթացների անխափան կազմակերպման նպատակով։
- Բուժառուների տվյալների և անհրաժեշտ տեղեկատվության ճշգրիտ մուտքագրում, տվյալների բազայի վարում և թարմացում։
- Կլինիկայի ընթացիկ HR գործընթացների վարչական մասի ապահովում և համակարգում։
- Կլինիկայի ընթացիկ վարչական փաստաթղթերի և հաշվետվությունների վարում, ինչպես նաև այլ կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում։
Պահանջներ
Մեզ համար կարևոր է, որ Դուք՝
- ունենաք հաղորդակցման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- լինեք կազմակերպված, պատասխանատու և ուշադիր մանրուքների նկատմամբ,
- կարողանաք ճիշտ սահմանել առաջնահերթությունները և արդյունավետ աշխատել բազմախնդիր միջավայրում,
- ունենաք գրագետ ու հստակ բանավոր և գրավոր խոսք,
- գերազանց տիրապետեք հայերենին, իսկ ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- վստահ օգտվեք MS Office-ից, էլեկտրոնային փոստից և պատրաստ լինեք արագ յուրացնել Կլինիկայում կիրառվող ծրագրերը,
- վստահ աշխատեք Instagram, Facebook և TikTok սոցիալական հարթակներից,
- կարողանաք ճշգրիտ աշխատել փաստաթղթերի, տվյալների և կոնֆիդենցիալ տեղեկատվության հետ,
- լինեք կոկիկ և պահպանեք Կլինիկայում սահմանված բարձր սպասարկման, գործնական վարքագծի և արտաքին տեսքի ստանդարտները։
- Ադմինիստրատիվ, հաճախորդների սպասարկման կամ բժշկական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական՝ լուսանկարով։
- Աշխատանքային գրաֆիկը՝ 8-ժամյա աշխատանքային օր, շաբաթական 2 հանգստյան օր։
- Կլինիկայի աշխատաժամերն են՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 08:00–20:00, շաբաթ՝ 09:00–20:00, կիրակի՝ 10:00–17:00։
- Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխային գրաֆիկով։
Առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կաթիլային ներարկումներն են, որոնք մի քանի ժամում օրգանիզմը հարստացնում են անհրաժեշտ միկրոտարրերով։
Vita Detox-ը առաջարկում է կաթիլային տարբեր պրոցեդուրաներ, որոնք բուժում և կանխարգելում են առողջական մի շարք խնդիրներ, օգնում են դիմադրել վիրուսներին և վարակներին, բարելավում են իմունային համակարգի աշխատանքը, պահպանում են երիտասարդությունն ու գեղեցկությունը։