
Կինոթատրոնի հյուրընկալ
Երևան մոլ
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior, Mid level
Industry:
Customer Support, Client Care
Նկարագրություն
Միացի՛ր ԿինոՊարկի մեր հավես թիմին:)
Պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում և տոմսերի անցկացում,
- Պրեմիում սրահի հաճախորդների ընդունում և պլանշետների տրամադրում,
- 3D ակնոցների տրամադրում և վերջիններիս մաքրության ապահովում (լվացում),
- Ուղորդել հաճախորդներին հանդերձարան անհրաժեշտության դեպքում,
- Հետևել դահլիճների պատշաճ վիճակին և մաքրությանը,
- Վերահսկել և արգելել այլ վայրերից գնված սնունդով անձանց մուտքը դահլիճներ,
- Կինոդիտման ընթացքում պարբերաբար այցելել դահլիճ և վերահսկել, որպեսզի տեսանկարահանող սարգեր չօգտագործվեն,
- Հասարակական կարգի խախտման դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Կինոպարկի սպասարկման որակի բարելավման կանոնակարգի խստիվ հետևում:
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ուղվածություն դեպի հաճախորդ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
- Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային աշխատանք, 2 օր հանգիստ, գրաֆիկ՝ 10:00-03:00։
Company օverview
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի:
Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում:
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:
Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:
Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը:
2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:
Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more