
Կինո Պարկի Գանձապահ
Երևան մոլ
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
3/2/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek, In shifts
Work experience:
Mid level
Նկարագրություն
Միացիր Կինո Պարկի մեր հավես թիմին :)
Պարտականություններ
- Կատարել տոմսերի և վաճառասրահի ապրանքատեսակների վաճառք ծրագրով,
- համապատասխան կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ, ՀԴՄ կտրոնների պարտադիր տրամադրում:
- Ապրանքատեսակնների ընդունում վաճառասրահ պատասխանատու անձից `մենեջերից կամ ավագ գանձապահից: Նրանց բացակայության դեպքում անձամբ ընդունել ապրանքը
- Պոպկորնի փաստացի քաշերի կշռում և գրանցում:
- Նաչոսների և սլեշերի անհրաժեշտ քանակության ապահովում վաճառասրահում և նորմերով սահմաված քանակների լրացում համապատասխան տարրաներում:
- Հետևել ապրաքատեսակների դասավորվածությանը սառնարաններում և այլ տեսականու քանակի լրացում վաճառասրահում:
- Ձողիկների,թաց անձեռոցիկների առկայության ապահովում վաճառասրահում
- Վաճառված ապրանքների պատշաճ հանձնում հաճախորդներին
- Վաճառասրահի և աշխատատեղի մաքրության ապահովում:
- Օրական 3 անգամ դրամարկղի հաշվառում մենեջերի կամ ավագ գանձապահի ներկայությամբ, տվյալների ստուգում ծրագրի հետ և գրանցում
- Անհրաժեշտության դեպքում ամենամսյա գույքագրման և հաշվառման գործընթացին մասնակցություն:
Պահանջներ
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- ուղվածություն դեպի հաճախորդ
- թիմային աշխատանքի հմտություններ,
- սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
- պատասխանատվության զգացում և ուշադրություն
- կազմակերպչական հմտություններ
- ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
Հերթափոխային աշխատանք, շաբաթական 2 օր հանգիստ
Աշխատանքային ժամեր - 10:00 - 01:30
Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել նշված էլ հասցեին:
Company օverview
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի:
Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում:
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:
Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:
Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը:
2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:
Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more