
Կենդանի խնամող (Արարատի մարզ, Ուրցաձոր)
FPWC
Նկարագրություն
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (Ուրցաձոր, Արարատի մարզ) հրավիրում է թիմին միանալու կենդանի խնամողի, ով պատրաստ է աշխատել կենդանիների համար՝ ներառյալ գորշ արջեր, ձիեր, անգղներ։
📍 Աշխատանքի վայրը՝ Արարատի մարզ, Ուրցաձոր
🕕 Աշխատանքային գրաֆիկ՝ 6 աշխատանքային օր + 1 հերթապահության օր
🏡 Տրվում է ապրելու հնարավորություն մեր տարածքում՝ ցանկության դեպքում
Աշխատանքային պարտականություններ
- Կենդանիների կեր ստանալ և սորտավորել,
- Կենդանիներին կեր տալ՝ ըստ նշված չափաբաժինների,
- Ազատավանդակների, կարանտինի մաքրում և հիգիենիկ վիճակի պահպանում,
- Կենդանիների վարքագծի մշտադիտարկում՝ փոփոխությունների հայտնաբերման համար,
- Աշխատանք կենդանաբույժի և կենդանիների խնամքի համակարգողի հետ,
- Անվտանգության կանոնների պահպանում, ստուգումների իրականացում,
- Աշխատանք հստակ գրաֆիկով՝ համակարգված մոտեցմամբ։
Պահանջվող որակավորումներ
- Սեր կենդանիների նկատմամբ և պատրաստակամություն նրանց խնամելու,
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ցանկալի է՝ Ուրցաձորի կամ մերձակա բնակավայրի բնակիչ,
- Ցանկալի է՝ համապատասխան ոլորտի կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ՝ մենք սովորեցնում ենք տեղում։
Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք Ձեր ռեզյումեն կամ զանգահարեք մեզ՝
📞 099898975
Միացե՛ք մեզ և օգնե՛ք պաշտպանել ու խնամել Հայաստանի վայրի կենդանիներին։
Since 2002, FPWC has been at the forefront of protecting Armenia's wildlife and natural heritage. Through a multidimensional approach innovative solutions and collaborating with diverse stakeholders, we secure the critical benefits that nature provides to humanity.