Get our free app. It won't take up space on your device

Կաթնամթերքի Տեխնոլոգ

ANI PRODUCT

City: Զովունի
Salary:
Monthly 450,000-600,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations
Deadline:
4/10/2025
Job posting has expired

Անի կաթնամթերքը փնտրում է տեխնոլոգ։

Հիմնական պարտականություններ

  • Վերահսկել կաթնամթերքի արտադրության համապատասխանելիությունը նորմերին և ստանդարտներին,
  • Տրամադրել լաբորատոր փորձանմուշներ՝ ըստ հաստատված ընթացակարգի,
  • Վերահսկել լաբորատոր նմուշ վերցնելը՝ կաթի և կաթնային խառնուրդի յուրաքանչյուր գործընթացից առաջ և հետո,
  • Վերահսկել հումքի որակական ցուցանիշները՝ համաձայն հաստատված պահանջների,
  • Ապահովել արտադրական գործընթացների կազմակերպման հաջորդականությունը սահմանված ժամկետներում և պահանջներին համապատասխան,
  • Մասնակցել հումքի և օժանդակ նյութերի որակական ցուցանիշների գնահատմանը,
  • Կազմակերպել և վերահսկել աշխատակիցների պատշաճ աշխատանք։

Պահանջվող որակավորումները

  • Բարձրագույն կրթություն այդ ոլորտում,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Ճկունություն։
Company օverview
address
Address
ՀՀ Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փող․ N 157
address
Number of employees
151-500
Phone
Phone
37495770003

«ANI PRODUCT» ընկերությունը հիմնադրվել է 2003թ․ Մկրտչյան ընտանիքի կողմից՝ նպատակ ունենալով կաթնամթերքի հայրենական շուկայում նոր խոսք ասել և նոր որակի արտադրանք առաջարկել։ Ու թեև ընկերությունն ուներ միայն փոքր արտադրամաս՝ իր առջև դրել էր բիզնես-երազանք` զարգանալ և խոշոր արտադրություն ունենալ։ Շուրջ վեց տարվա հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ մասշտաբային ներդրումներ կատարել։ Եվ արդեն 2009թ․ կառուցվեց նոր, միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան գործարան, ձեռք բերվեցին նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ և հոսքագծեր։ Կարևորելով բնական ու բարձրորակ հումքը՝ ընկերությունը երկարաժամկետ պայմանագրեր կնքեց բարձր լեռնային գոտիներում գտնվող ֆերմաների հետ, որպեսզի նրանք ապահովեն անարատ կաթի հումքը: Բարձրակարգ արտադրանք ունենալու համար «ANI PRODUCT»-ի ղեկավարությունն իր շուրջ համախմբեց նաև ոլորտի առաջատար մասնագետներին։ Թիմը համալրվեց բարձր որակավորում ունեցող և արտասահմանում կրթություն ստացած լավագույն մասնագետներով, ինչը թույլ տվեց գործարանին քայլել ժամանակին և գիտությանը համընթաց: Հետևողական ու նպատակասլաց աշխատանքը շատ կարճ ժամանակում երազանքը դարձրեց իրականություն. «ANI PRODUCT»-ն իր ուրույն տեղը զբաղեցրեց շուկայում։ Տարեցտարի ընդլայնելով արտադրությունը՝ ընկերությունը բացեց նաև պաղպաղակի, զովացուցիչ ըմպելիքների և ջրի արտադրամասեր։ Այսօր «ANI PRODUCT» ընկերությունն իր հավատարիմ սպառողներին առաջարկում է բարձրորակ կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, քաղցրաշոռ, պաղպաղակ, մրգային համերով տարատեսակ զովացուցիչ ըմպելիքներ և աղբյուրի ջուր։

See more
Benefits
Flexible working schedule
Flexible working schedule
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media