Կաթնամթերքի արտադրության տեխնոլոգ - ապարատավար
BIOKAT
Նկարագրություն
ԲԻՈԿԱԹ ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում կաթի արտադրության ոլորտում փորձառու տեխնոլոգ-ապարատավարի, ով միանալու է արտադրական լաբորատորիայի թիմին և պատասխանատու է լինելու տեխնիկական պրոցեսի ճշգրիտ իրականացման:
Պարտականություններ
- Կաթի ընդունում,նորմալացում և դրանից բխող այլ գործընթացներ
- Կաթի տեղավորում տարրաների մեջ
- Արտադրության ապահովում համաձայն հաստատված տեխնիկական պայմանների
- Արտադրանքի համապատասխանության ապահովում Եվրասիական մաքսային միության կանոնակարգերի
- Հետևել սննդի անվտանգության սահմանված նորմերին և անհամապատասխանության դեպքում տեղեկացնել Ընկերության սննդի անվտանգության թիմի ղեկավարին:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը ցանկալի է
- Արագ սովորելու պատրաստակամություն և ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում,
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն
- Անհատական աշխատանքի և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի ունակություն
- Վերլուծական հմտություններ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով կամ զանգահարել էջում նշված հեռախոսահամարով։
Բիոկաթ ընկերությունը ներկայումս արտադում է մաքուր և բարձրորակ կաթնամթերքի ավելի քան 50 արտադրատեսակ:
Բիոկաթ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այսօր կազմակերպությունը արտադրում է 9 տեսակի կաթնամթերք 20 տարբեր տեսքի: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում դիետիկ կաթնամթերք սպառողներին և արտադրում է ցածր յուղայնությամբ կաթնամթերք նրանց համար:
2010թ. ԲԻՈԿԱԹ ընկերությունը կառուցեց նոր գործարան և վերազինեց իր նոր գործարանը ժամանակակից սարքավորումներով` որն էլ ապահովում է որակյալ և անթերի ապրանքի արտադրությունը: Նույն թվականին հիմնեց նաև պաղպաղակի արտադրություն: Այսօր ընկերությունը արդեն ներկայանում է սպառողին 5 տարբեր համերի` 17 տեսակի պաղպաղակով: Ընկերությունը` չդավաճանելով իր սկզբունքները, պաղպաղակը նույնպես արտադրում է անարատ հումքերից` օգտագործելով բնական կարագ և անարատ կաթ:
ԲԻՈԿԱԹ ընկերությունը իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթ` բացառելով չոր կաթի օգտագործումը: Բնական կաթը մատակարարվում է Ալագյազի և Ապարանի շրջաններից (բարձրությունը ոչ պակաս քան 1800մետր ծովի մակերևույթից- շատ կարևոր պայման կաթի որակի համար): Կաթն ընկերությունն ընդունում է որակը մանրակիկիտ ուսումնասիրելուց հետո միայն:
Կաթնամթերքի մեջ պարունակվող ջրի խտություն և յուղի քանակությունը ստուգվում են լաբորատոր պայմաններում (մենք համագործակցում ենք ՀՀ Սանէպիդկայանի և Հայպետստանդարտի հետ): Բարձրորակ ապրանք ստանալու մյուս գրավականն այն է, որ մերանները բերվում են Եվրոպայից: Սրանցով է բացատրվում ընկերության բարձր գնային քաղաքականությունը` բավարարելով իրեն արդեն հավատարիմ գնորդի պահանջարկը: