
Պանրի արտադրության տեխնոլոգ
BIOKAT
Նկարագրություն
ԲԻՈԿԱԹ ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում պանրի արտադրության ոլորտում փորձառու տեխնոլոգի, ով միանալու է արտադրական լաբորատորիայի թիմին և պատասխանատու է լինելու տեխնիկական պրոցեսի ճշգրիտ իրականացման:
Պարտականություններ
- Արտադրության ապահովում համաձայն հաստատված տեխնիկական պայմանների,
- Արտադրանքի համապատասխանության ապահովում Եվրասիական մաքսային միության կանոնակարգերի,
- Հետևել սննդի անվտանգության սահմանված նորմերին և անհամապատասխանության դեպքում տեղեկացնել Ընկերության սննդի անվտանգության թիմի ղեկավարին:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը ցանկալի է,
- Արագ սովորելու պատրաստակամություն և ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում,
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն,
- Անհատական աշխատանքի և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի ունակություն,
- Վերլուծական հմտություններ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով կամ զանգահարել էջում նշված հեռախոսահամարով։
Բիոկաթ ընկերությունը ներկայումս արտադում է մաքուր և բարձրորակ կաթնամթերքի ավելի քան 50 արտադրատեսակ: