
Կատերգորիայի զարգացման մենեջեր (Nestle)
Premier Foods LLC
Նկարագրություն
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը Nestle-ի թիմը համալրելու նպատակով փնտրում է Կատեգորիայի զարգացման մենեջերի :
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը Հայաստանի խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է: Ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է, ինչպիսիք են Nestle, Makfa, Carlsberg Group, Baltika, Global Functional Drinks, R.A.W. Life, Bite:
Պարտականություններ
- Բացահայտել նպատակային հնարավորություններ շուկայում ընկերության ապրանքատեսակների համար,
- Բացահայտել, ստեղծել և իրականացնել ռազմավարություններ, որոնք կընդլայնեն հաճախորդների բազան և կնպաստեն բիզնեսի աճին,
- Մշակել հարաբերություններ ստեղծելու ռազմավարություն հիմնական հաճախորդների հետ,
- Հետևել ոլորտի վերջին զարգացումներին, ներառյալ կորպորատիվ մրցակիցների դիրքերը շուկայում,
- Պլանավորել և վերահսկել նոր մարքեթինգային նախաձեռնություններ՝ բիզնեսի զարգացման նպատակներին համապատասխան,
- Գտնել և ընդլայնել հաճախորդների շրջանակը և բարելավել վաճառքը,
- Պատրաստել վաճառքի պրեզենտացիաներ և ամսական հաշվետվություններ,
- Ստեղծել զարգացման պլաններ և կանխատեսել վաճառքի աճի հնարավորություններ,
- Բացահայտել բիզնեսի ուժեղ կողմերը, ընկերության հնարավորությունները և հաճախորդների կարիքները,
- Հետևել հաճախորդների գոհունակությանը,
- Մասնակցել Ընկերության կողմից կազմակերպված վաճառքի արշավներին, ուսուցանել և վերապատրաստել նոր ընդունված աշխատակիցներն,
- Արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել և պահպանել թիմակիցների, համագործակցող ընկերությունների և այլ գործընկերների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Ազնվություն և պարտաճանաչություն,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft office Word, Excel),
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե կամ զանգահարել 044188007 հեռախոսահամարով։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.