Get our free app. It won't take up space on your device

Կատեգորիայի մենեջեր

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 4/3/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Ալֆա Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, անալիտիկ ունակություններով, մարքեթինգային ու վաճառքների կառավարման գիտելիքներով մասնագետների՝ Ընկերության առանձին ապրանքային ուղղությունների՝ կատեգորաների կառավարման, գնային քաղաքականության որոշման և վաճառքների առաջխաղացման ու պլանավորման համար: Հիմնական նպատակն է լինելու ավելացնել վաճառքի ծավալները, կազմակերպության շահութաբերությունը, ապահովել կայուն աճ:

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
  • Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
  • Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, ձեռք բերել համագործակցություններ նոր մատակարար ընկերությունների հետ, բանակցել և ձեռք բերել ընկերության համար լավագույն պայմաններ մատակարարներից,
  • Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
  • Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
  • Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
  • Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
  • Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
  • Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները,
  • Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների,
  • Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
  • Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
  • Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
  • Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը,
  • Ուսումնասիրել նոր տեսականու ներկայացման հնարավորությունները, շուկայական պահանջը և նոր տասականու առկայության ժամանակ ներկայացնել այն դեղատների անձնակազմին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ այլ հարակից ոլորտում,
  • Աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքների կառավարման ոլորտում,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • MS office փաթեթի գերազանց իմացություն,
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:

Հավելյալ նշումներ

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է`
• կայուն աշխատանք,
• մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
• մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Spread the word! Share this job on social media