
Կատեգորիայի մենեջեր
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Industry:
Other, Marketing, Advertising, PR
Deadline:
12/6/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level, Senior
Նկարագրություն
«Ալֆա Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, անալիտիկ ունակություններով, մարքեթինգային ու վաճառքների կառավարման գիտելիքներով մասնագետների՝ Ընկերության առանձին ապրանքային ուղղությունների՝ կատեգորաների կառավարման, գնային քաղաքականության որոշման և վաճառքների առաջխաղացման ու պլանավորման համար: Հիմնական նպատակն է լինելու ավելացնել վաճառքի ծավալները, կազմակերպության շահութաբերությունը, ապահովել կայուն աճ:
Պարտականություններ
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
- Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
- Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, ձեռք բերել համագործակցություններ նոր մատակարար ընկերությունների հետ, բանակցել և ձեռք բերել ընկերության համար լավագույն պայմաններ մատակարարներից,
- Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
- Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
- Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
- Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
- Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
- Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները,
- Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների,
- Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
- Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
- Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
- Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը,
- Ուսումնասիրել նոր տեսականու ներկայացման հնարավորությունները, շուկայական պահանջը և նոր տասականու առկայության ժամանակ ներկայացնել այն դեղատների անձնակազմին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ այլ հարակից ոլորտում,
- Աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքների կառավարման ոլորտում,
- Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
- Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- MS office փաթեթի գերազանց իմացություն,
- Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:
Հավելյալ նշումներ
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է`
• կայուն աշխատանք,
• մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
• մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:
How to apply?