Կարի մասնագետ
777 IMPEX
Նկարագրություն
Հյուրանոցային պարագաների արտադրամասին անհրաժեշտ են հմուտ կարի մեքենայով կարողներ, կարի մասնագետներ: Տարածքը գտնվում է Նոր-Նորքում (մասիվ) 4-րդ զանգվածում՝ Սիգարոն գոծարանի հարևանությամբ:
Պարտականություններ
- Պարտաճանաչ այցելել աշխատանքի։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - շաբաթ՝ 09:00 - 18:00, ընդմիջում՝ 13:00 - 14:00։
Աշխատանքային ժամեր 09:00-ից 18:00-ն՝ 1 ժամ ընդմիջմամբ:
Աշխատավարձը՝ գործարքային։ + - 150.000դ
Մեր ընկերությունը մասնագիտացած է հյուրանոցների, սպա կենտրոնների և հանգստյան համալիրների համար նախատեսված մեկանգամյա օգտագործման պարագաների արտադրությամբ։ Մենք ստեղծում ենք որակյալ և հարմարավետ լուծումներ, որոնք ապահովում են հյուրերի բարձր մակարդակի հարմարավետություն և հիգիենա։
Մեր արտադրանքը ներառում է․
Հիգիենիկ պարագաներ՝ շամպուն, ցնցուղ-գել, խնամքի հավաքածուներ։
Ատամի խնամքի միջոցներ՝ ատամի խոզանակ և մածուկ։
Սափրվելու պարագաներ՝ սարք և քսուք։
Հողաթափեր՝ հարմարավետ ու հիգիենիկ, նախատեսված հյուրանոցային օգտագործման համար։
Մեր նպատակը հյուրանոցներին և նրանց այցելուներին առաջարկել է ոչ միայն հարմարավետություն, այլև վստահություն որակի նկատմամբ։ Մենք աշխատում ենք ժամանակակից մոտեցումներով, ուշադրություն դարձնելով դիզայնին, հիգիենային և մատչելիությանը։