Մենք փնտրում ենք արագ կողմնորոշվող Կարգավար, ով կմիանա մեր թիմին և պատշաճ կհամակարգի նվերների առաքման գործընթացը:
Ինչ ենք մենք ակնկալում՝
- Կազմակերպել և համակարգել հաճախորդների կողմից կատարված պատվերների տեղափոխման գործընթացը,
- Հետևել լոգիստիկայի ամբողջ ընթացքին,
- Կարգավորել առաքիչների աշխատանքը,
- Տրամադրել հաշվետվություն`առաքիչների աշխատանքների ընթացքի վերաբերյալ,
Ինչ հմտություններ են հարկավոր՝
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցության հմտություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, MS Excel),
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման հմտություն,
- Սթրեսակայունություն և պոզիտիվություն:
Եթե ունեք վերոնշյալ հմտությունները և ուզում եք միանալ մեր թիմին, ապա ուղարկեք ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին: