Կառավարիչ
Easy Sol
Նկարագրություն
Իզի Սոլ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և կազմակերպված Բազմաբնակարան շենքի կառավարիչ, ով կապահովի շենքի բնականոն աշխատանքը, բնակիչների սպասարկման բարձր մակարդակը և շենքի պահպանման ու կառավարման գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
Պարտականություններ
- Շենքի ամենօրյա գործունեության և ընդհանուր վիճակի վերահսկում
- Շենքի սպասարկող անձնակազմի աշխատանքների կազմակերպում և վերահսկում
- Բնակիչների դիմումների և խնդիրների ընդունում, գրանցում և լուծման կազմակերպում
- Վթարային իրավիճակների դեպքում արագ արձագանքման և անհրաժեշտ աշխատանքների համակարգում
- Սպասարկող և կապալառու կազմակերպությունների աշխատանքների վերահսկում
- Կատարված աշխատանքների որակի վերահսկում
- Շենքի պահպանման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների պլանավորում
- Անհրաժեշտ նյութերի և ծառայությունների պահանջների ձևավորում
- Շենքի ընդհանուր տարածքների, բակի և հարակից տարածքի վիճակի վերահսկում
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների և անհրաժեշտ փաստաթղթերի վարում
- Բնակիչների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ հաղորդակցության ապահովում
Պահանջներ
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման և խնդիրների արագ լուծման հմտություններ
- Տեխնիկական մտածողություն
- Համակարգչային հիմնական գիտելիքներ
- Շենքի կառավարման կամ սպասարկման ոլորտում փորձը ցանկալի է
Հավելյալ նշումներ
- Երևան
- CV-ն ուղարկել՝ «Շենքի կառավարիչ» նշումով։
Բնակելի համալիրների, բիզնես կենտրոնների և կոմերցիոն տարածքների համալիր կառավարում։