
Կապի ինժեներ
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Սիգարոն ՍՊԸ-ն փնտրում է կապի ինժեներ։
Կապի ինժեները հետևելու է ընկերության տեխնիկական ծառայությունների, ցանցային սարքավորումների անխափան աշխատանքին։
Պարտականություններ
- Իրականացնել տեխնիկական ծառայությունների, ցանցային սարքավորումների սպասարկում
- Կատարել վերլուծություն անսարքությունների վերաբերյալ և քայլեր ձեռնարկել
- Այլ պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՏՏ կամ այլ տեխնիկական ոլորտում
- 1-2 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչի գերազանց տիրապետում
- Windows օպերացիոն համակարգերի պարտադիր իմացություն և կիրառում, ցանցերի կառավարման համակարգերի իմացություն
Հավելյալ նշումներ
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։