«Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում կապի և տեղեկատվության մասնագետի հետևյալ նախապայմաններով.
Պարտականություններ
- Կիրառական համակարգերի ադմինիստրավորում.
- ՏՏ Տեխնիկական աջակցություն.
- Ներբանկային փոխանցումների համակարգի աշխատունակության ապահովում.
- Միջազգային փոխանցումների համակարգի աշխատունակության ապահովում.
- «Գործառնական օր» համակարգի օգտագործողների իրավասությունների և հասանելիությունների տրամադրում, ընդհատում, դադարեցում և կասեցում.
- «Գործառնական օր» համակարգի շահագործման հետ կապված հարցերով խորհրդատվության տրամադրում.
- «Գործառնական օր» համակարգի ծրագրային փաթեթի թարմացումը` սպասարկող կազմակերպության կողմից ներկայացված փոփոխություններին համապատասխան.
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՏՏ ոլորտում.
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ որպես կիրառական համակարգերի ադմինիստրատոր.
- ՀԾ-բանկ ծրագրի ադմինիստրավորման իմացություն.
- Թիմային աշխատանք.
- Network+, CCNA իմացությունը կդիտարկվի որպես առավելություն.
- Հայերեն լեզվի ազատ տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն։
Հավելյալ նշումներ
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են վերը նշված հաստիքով և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմումն ուղարկել նշված էլեկտրոնային փոստի հասցեով։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-17:30։