
Կահույքի նախագծող-կոնստրուկտոր
WOODLAND
Նկարագրություն
WOODLAND կահույքի արտադրամասը աշխատանքի է հրավիրում կահույքի նախագծող-կոնստրուկտորների՝ իր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Կահույքի նախագծում, մոդելավորում,
- Կոնստրուկտորական լուծումների մշակում,
- Չափագրումների իրականացում,
- Պատվերի ձևավորում համապատասխան բոլոր պարամետրերով,
- Պատվերների համար արտադրական գծագրերի կազմում և տեխնիկական հանձնարարությունների հստակ սահմանում,
- Կատարված աշխատանքների գնահատում և նախագծի հետ համապատասխանության ստուգում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- AutoCad, 3D MAX և CorelDraw ծրագրերի իմացություն (այլ ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն),
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կարգապահություն և ճշտապահություն,
- Ստեղծագործական բարձր ունակություններ,
- Թիմում աշխատելու և արագ ինտեգրվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել +374 99 898911 հեռախոսահամարով:
Խոհանոցից մինչև հյուրասենյակ, լոգասենյակից մինչև ննջարան և հանդերձարան WOODLAND-ի հետ տան յուրաքանչյուր անկյուն ստանում է անկրկնելի տեսք և դառնում հարմարավետ և ամենասիրելին: WOODLAND – ավելի քան 20 տարի շուկայում: