
Կահույքի նախագծող
NEKA LLC
Նկարագրություն
ՆԵԿԱ կահույք արտադրող ընկերությունը փնտրում է էսքիզ, նախագիծ կազմողի։
Պարտականություններ
- Էսքիզային նախագծերի ստեղծում ելենելով պատվիրատուի պահանջներից
- Հաճախորդների հետ քննարկումների իրականացում էսքիզի շուրջ
- Նախագծերի քննարկում կոնստրուկտորական թիմի հետ
- Հաստատված էսքիզների փաթեթի կազմում կոնստրուկտորական թիմի համար
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն դիզայնի, մոդելավորման և հարակից ոլորտներում
- Կահույքի արտադրության ոլորտում 2+ տարվա աշխատանքային փորձ
- Autocad, SketchUp (CorelDraw, Revit,Rhino ,Archicad, Photoshop) ծրագրերի իմացություն
- БАЗИС-Мебельщик ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ստեղծարար մտածողություն
Հավելյալ նշումներ
Պորտֆոլիոյի առկայության դեպքում, խնդրում ենք կից ուղարկել այն։
NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։