Կահույքի գնումների բաժնի մասնագետ
VLV CENTRE
Նկարագրություն
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊ Ընկերությունը փնտրում է կահույքի գնումների բաժնի մասնագետ։
Պարտականություններ
- Գնումների գործընթացի կազմակերպում,
- Գնային առաջարկների հավաքագրում և վերլուծություն,
- Ապրանքների մուտքերի և ելքերի ապահովում,
- Պայմանագրերի նախապատրաստում և մատակարարների հետ համագործակցություն,
- Գնումների վերաբերյալ փաստաթղթերի կազմում և հաշվետվությունների ներկայացում,
- Շուկայի ուսումնասիրություն՝ լավագույն պայմաններով ապրանքներ և ծառայություններ ապահովելու, նպատակով,
- Կահույքի ներմուծում արտերկրից։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ բիզնես ոլորտում),
- Համապատասխան փորձ առնվազն 1-3 տարի,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն,
- Համակարգչային հմտություններ MS Office,
- Պատասխանատվության բարձր զգացում, բանակցելու և վերլուծելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 10։00-19։00։
- Մրցունակ աշխատավարձ,
- Հաճելի և համագործակցային աշխատանքային միջավայր,
- Արտաճանաչման և զարգացման հնարավորություններ։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: