Կահույքի դիզայներ
Marya Furniture
Նկարագրություն
Marya Furniture-ը փնտրում է կահույքի դիզայներ։
Պարտականություններ
- Կահույքի նախագծերի դիզայնի մշակում՝ ընկերության կորպորատիվ ոճին համապատասխան
- Մասնակցություն նախագծերի քննարկումներին և նոր գաղափարների առաջարկում
- Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակում բոլոր դիզայներական աշխատանքների իրականացում
- Դիզայնի համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազայի ստեղծում, դասակարգում, թարմացում և վարում
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
- Հաճախորդների խորհրդատվության և վաճառքի իրականացում։
Պահանջներ
- Դիզայնի կամ հարակից ոլորտում առնվազն բակալավրի աստիճանը ցանկալի է
- Մասնագիտական աշխատանքային փորձը բռենդային կահույքի սրահներում կդիտվի որպես առավելություն
- 3Ds Max, AutoCAD կամ այլ մասնագիտական դիզայներական ծրագրերի իմացություն
- Ստեղծագործական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն
- Թիմային աշխատանքի կարողություն և պատրաստակամություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Վաճառքի և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման ունակություն
- Ռուսերեն լեզվի իմացություն (բանավոր)՝ պարտադիր։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձ՝ 400 000–600 000 դրամ (ներառյալ բոնուսները)։
«Մարյա» կահույքի ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և ավելի քան 27 տարի մասնագիտացած է ժամանակակից, բարձրորակ և անհատական պատվերով կահույքի նախագծման ու արտադրության ոլորտում։
Այսօր ընկերությունն ունի ավելի քան 300 կահույքի սրահ՝ 130 քաղաքում, և իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 678,000 պատվեր։
2024 թվականին բրենդը պաշտոնապես բացել է իր առաջին կահույքի սրահը Հայաստանում՝ Երևանում։ Ընկերությունն առաջարկում է խոհանոցների, զգեստապահարանների և բնակելի տարածքների կահավորման համալիր լուծումներ՝ համադրելով ժամանակակից դիզայնը, ֆունկցիոնալությունն ու բարձր որակը։