Get our free app. It won't take up space on your device

Կահույքի դիզայներ

GMG Group

Industry: Art, Design
Deadline: 11/26/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required, Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

GMG Group ընկերությունը փնտրում է պատասխանատու, ստեղծագործ, և աշխատասեր դիզայների, ով պատասխանատու է լինելու կազմակերպության դիզայներական լուծումների մշակման և իրականացման համար

Աշխատանքային պարտականություններ

  • Կահույքի 3D մոդելավորում,
  • Դիզայներական խորհրդատվություն տրամադրել պոտենցիալ գործընկերներին,
  • Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ դիզայներական լուծումներ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • AvtoCad, Illustrator, Corel Draw, Pro 100 Cutting մոդելավորման ծրագրերի իմացություն,
  • Կահույքի հումքի, նյութերի և աքսեսուարների իմացություն,
  • Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
  • Ինտերիեր դիզայնի ոճերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Սովորելու ցանկություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգ

Եթե Ձեր փորձը և մասնագիտական գիտելիքները համապատասխանում են նշված հաստիքին, խնդրում ենք ուղարկել CV և Portfolio նշված էլ. հասցեին։

Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը` 10:00-19:00:

GMG Group ընկերությունն ավելի քան 20 տարի զբաղվում է մուտքի և միջսենյակային դռների, կահույքի արտադրությամբ: Շնորհիվ որակյալ արտադրանքի և տեսականու լայն ընտրության` ընկերությունն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում:

Spread the word! Share this job on social media