
Կահույքի արտադրամասի պետ
AREX Co
Նկարագրություն
Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում։
Պարտականություններ
- Արտադրական բոլոր գործընթացների կազմակերպում/ վերահսկում, աշխատանքի բաշխում,
- Օգտագործվող հումք-նյութերի ռացիոնալ օգտագործման վերահսկողություն, դրանց շարժի/ նյութածախսի մասով հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում,
- Անհրաժեշտ հումք-նյութերի պատվերների ժամանակին ներկայացում գնումների բաժին,
- Ամսական/պլանային ճշգրիտ հաշվարկների հաշվետվությունների նարկայացում,
- Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։
Պահանջներ
- Կդիտարկվեն այն թեկնածուները ովքեր կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office- ին,
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ արտադրությունում, (կոնստրուկցիաների, կահույքի և շինարարական իրերի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն),
- Գծագրեր կարդալու ունակություն, (AutoCAD-ի իմացությունը՝ առավելություն)։
Հավելյալ նշումներ
Ընկերության մասին․
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AREX Co»ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։