
Կադրերի բաժնի աշխատակից
"Նազարյան Քուլինգ Սիսթեմս" ՍՊԸ
Նկարագրություն
“Նազարյան Քուլինգ Սիսթեմս” ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ կադրերի բաժնի աշխատակցի պաշտոնը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Կազմակերպել և կառավարել աշխատակիցների հավաքագրման ամբողջ գործընթացը,
- Ապահովել ընկերության ներսում հաղորդակցությունը,
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, արձակուրդներ և այլ իրավական ակտեր` ՀՀ աշխատանքային օրենդրության պահանջներին համապատասխան,
- Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը,
- Համագործակցել հաշվապահական բաժնի հետ,
- Իրականացնել ՄՌԿ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- ՀՀ Աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
Վայրը՝ ք․ Երևան Գ․Մահարի 1 (Էրեբունի թանգարանի հարևանությամբ)։
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)։
«ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ»-ը զբաղվում է սառնարանային սարքավորումների նորոգմամբ, սպասարկմամբ և վաճառքով: