Get our free app. It won't take up space on your device

Կադրային փաստաթղթաշրջանառության մենեջեր

Circus Show LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit, Executive, Upper Management
Open to international applicants
Deadline:
7/24/2025

Գործառույթներ

  • Աշխատակազմի փաստաթղթային գործավարության վարում ամբողջ ծավալով (մոտ 300 աշխատակից), ներառյալ աշխատանքի ընդունման, տեղափոխությունների, ազատման, համատեղ աշխատանքի և այլ կադրային փոփոխությունների ձևակերպումը,
  • Օտարերկրյա աշխատակիցների ձևակերպում՝ ՀՀ «Օտարերկրյա քաղաքացիների մասին» օրենքի պահանջներին համապատասխան,
  • Անձնակազմային հաստքացուցակի ձևավորում,
  • Աշխատակիցների անձնական գործերի և այլ կադրային փաստաթղթերի կազմում, վարում և արդիականացում՝ օրենսդրությանը համապատասխան,
  • Արձակուրդների ձևակերպում և վերահսկում (տարեկան, լրացուցիչ, ուսումնական և այլն),
  • Հիվանդության թերթիկների, երեխայի խնամքի արձակուրդների, մայրության արձակուրդների հաշվառում և ձևակերպում,
  • Աշխատաժամանակի հաշվառման վարում և ստուգում, Աշխատանքային օրենսգրքի նորմերի պահպանման վերահսկում,
  • Կադրային հարցերով պետական մարմիններ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Այլ ստորաբաժանումների հետ համագործակցություն (ֆինանսական բաժին, հաշվապահություն) կադրային փոփոխությունների ճիշտ արտացոլման նպատակով,
  • Կադրային գործավարության հարցերով նորմատիվ ակտերի և ներքին դրույթների պահպանման վերահսկում,
  • Աշխատակիցների և պետական մարմինների հարցումների համար տեղեկանքների և տեղեկությունների պատրաստում և տրամադրում:

Բոլոր գործընթացները վարվում են 1C ծրագրում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է անձնակազմի կառավարման, իրավագիտության կամ տնտեսագիտության ոլորտում),
  • Կադրային գործավարության վարման փորձ առնվազն 3 տարի՝ 200-ից ավել աշխատակից ունեցող ընկերություններում,
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, նորմատիվ-իրավական ակտերի և դրանց կիրառման գործելակերպի գերազանց իմացություն, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի մասով,
  • 1C: ЗУП ծրագրի և կադրային հաշվառման այլ գործիքների վստահ տիրապետում,
  • Պետական մարմինների հետ համագործակցության, հաշվետվություններ կազմելու փորձ,
  • Ռուսերեն լեզվի միջին և բարձր տիրապետում,
  • Պատասխանատվության բարձր աստիճան, համակարգային մոտեցում, մանրամասներին ուշադրություն, բազմաֆունկցիոնալ գործելակերպ և ժամկետներ պահպանելով աշխատելու ունակություն,
  • Թեկնածուի պահանջվող մակարդակ` ավագ։

Պայմաններ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/2 ժ. 9:00-18:00 կամ 10:00-19:00 (գրասենյակային աշխատանք),
  • Բժշկական ապահովագրություն,
  • Ներքին ծառայությունների համար արտոնություններ,
  • Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող կազմակերպությունում աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ:

Ինչպե՞ս դիմել:

Եթե Դուք ծանոթացել եք նկարագրությանը, համապատասխանում եք պահանջներին և այս դերը դիտարկում եք որպես Ձեր կարիերայի կարևոր քայլ, հրավիրում ենք Ձեզ ուղարկել CV՝ նամակի թեմա դաշտում նշելով «Менеджер по КДП»:

Հետադարձ կապը կտրամադրվի միայն նախնական ընտրություն անցած թեկնածուներին՝ ռեզյումե ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Company օverview
address
Number of employees
151-500

"Circus Show" LLC is a creative company operating internationally, specializing in the organization and execution of vibrant circus performances, captivating show programs, and unforgettable entertainment events. Our unique team of professionals brings together talented artists, innovative technologies, and original ideas, creating magic on stage.
Join us and become a part of a world of amazing spectacles!

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Sports Package
Sports Package
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media