Get our free app. It won't take up space on your device

Կադրային փաստաթղթաշրջանառության մասնագետ

Stellar Group LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Tourism, Hospitality, Human Resources
Deadline:
7/30/2026

ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ Կադրային փաստաթղթաշրջանառության մասնագետ, ով հստակ տիրապետում է աշխատանքային օրենսդրությանը և ունի աշխատանքային փորձ ՀԾ և TAX Service-ի կադրային ձևակերպումների մասով։

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ՝ ԴԻՄԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՐՁ և ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։

Նկարագրություն

Stellar Hotels-ում Կադրային փաստաթղթաշրջանառության մասնագետի պարտականությունները ներառում են աշխատակիցների աշխատաժամերի հաշվարկում և ներկայացում ֆինանսական բաժին, ՀՀ աշխատանքային օրենսդրության հետ աշխատանքային համապատասխանության ապահովում և աշխատակիցների տվյալների պահպանում և վարում: Կադրային փաստաթղթաշրջանառության մասնագետը պետք է ունենա հստակ գիտելքիներ ՄՌ գործընթացների վերաբերյալ և ՀՀ աշխատանքային օրենսդրության սահուն իմացություն:

Պարտականություններ

Կադրային փաստաթղթերի և տվյալները մշակման և կազմման ամբողջականությունն ապահովելու մասով իրականացնում է․

  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների,
  • Իրականացնել աշխատակիցների գրանցումները և ազատումները,այդ թվում նաև ՀԾ և TAx Service-ում
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի փոփոխությունները, պարգևատրումները, կարգապահական տույժերը,
  • Կազմել, պահպանել աշխատակիցների անձնական գործերը ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը,
  • Կազմել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, և ապահովել վերջիններիս ճշգրտությունը։

Թեկնածուների հավաքագրման և թափուր հաստիքների համալրման մասով իրկանացնում է․

  • Աշխատանքի նկարագրությունների լրամշակում և տեղադրում համապատասխան հարթակներում, թափուր հաստիքների հրապարակումների իրականացում։
  • Դիմորդ-Թեկնածուների նախնական գնահատման անցկացում և ներկայացում ղեկավարին
  • Հավաքագրման փուլի նախնական աշխատանքի համակարգում, ինչպիսիք են նախապատմության ստուգումը և հարցազրույցների պլանավորում:
  • Թեկնածուների նախնական հարցազրույցների փուլի կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • ՄՌ փաստաթղթաշրջանառության ոլորտում վերապատրաստման վկայականի առկայություն,
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի կիրառական իմացություն (MS Office),
  • Անհատական գաղտնի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն։

և, որ խիստ կարևոր է մեզ համար՝

  • Աշխատանքները ժամանակին և ճշգրիտ կատարելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Ազնվություն և բարեվարքություն։

Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 10։00-ից 19:00:

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Կարիերային աճի հնարավորություն` Հայաստանում և Ռուսաստանում հյուրանոցների ցանցում,
  • Փորձաշրջան՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և եկամտի աստիճանական աճով՝ պայմանավորված աշխատանքային ​​արդյունքներով,
  • Վերապատրաստման և մասնագիտական ​​զարգացման գործունեություն,
  • Հատուկ առաջարկ հյուրանոցների ցանցից օգտվելու դեպքում,
  • Կազմակերպության կողմից թեյի և սուրճի հյուրասիրություն:
Company օverview
address
Address
Երևան, Հյուսիսային պողոտա, 10/1
address
Number of employees
151-500

Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Trainings
Trainings
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media