
Կադրային մասնագետ
Demi Pharm LLC
Նկարագրություն
Ընկերությանը անհրաժեշտ է կադրային մասնագետ դեղատան համար աշխատակիցներ հավաքագրելու նպատակով։
Պահանջներ
- Աշխատակիցը պետք է իրականացնի հարցազրույցներ,
- Հետևի աշխատակցի փորձաշրջանին,
- Միջոցառումներ կազմակերպի մասնագետների հավաքագրման համար,
- Բարձրագույն կրթություն, մասնագիտական պատրաստվածություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Աշխատանքային օրենսդրության իմացություն
- Դեղատան ոլորտում աշխատանքը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00- 18:00։
Ցանկացողներն կարող են ուղարկել իրենց CV-ները։
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: