Կադրային հաշվապահ
MegaTrade
Նկարագրություն
Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և փորձառու Կադրային հաշվապահի, ով կապահովի աշխատակիցների հաշվառման, աշխատավարձերի հաշվարկման և հաշվապահական գործընթացների պատշաճ ու ժամանակին իրականացումը։
Հիմնական պարտականություններ
- Կադրային և աշխատավարձային հաշվապահության ամբողջական վարում,
- Աշխատակիցների տվյալների և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի վարում,
- Աշխատավարձերի, արձակուրդայինների, վերջնահաշվարկների և օրենքով սահմանված այլ վճարների հաշվարկում,
- Հաշվապահական հաշվառման վարում և անհրաժեշտ հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան պետական մարմիններին,
- Հիմնական միջոցների հաշվառման և շարժի վարում,
- Դրամական միջոցների հաշվառման ապահովում,
- Բանկային փոխանցումների և վճարումների կազմում ու ձևակերպում,
- Ստացված հաշիվների և հաշվապահական փաստաթղթերի ստուգում,
- Հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպման և պահպանման ապահովում,
- Այլ հաշվապահական գործառույթների իրականացում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
- ՀԾ ծրագրի գերազանց իմացություն,
- MS Word և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու ունակություն։
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Համագործակցային աշխատանքային միջավայր,
- Մրցակցային աշխատավարձ՝ կախված թեկնածուի փորձից և մասնագիտական հմտություններից։
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար