Կադրային հաշվապահ
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված կադրային հաշվապահի, ով կապահովի ընկերության կադրային փաստաթղթաշրջանառության և աշխատակիցների հաշվառման գործընթացների արդյունավետ իրականացումը։
Պարտականություններ
- Վարել աշխատակիցների կադրային փաստաթղթաշրջանառությունը,
- Կազմակերպել աշխատանքի ընդունման, տեղափոխման և ազատման գործընթացները,
- Պատրաստել հրամաններ, աշխատանքային պայմանագրեր և հավելվածներ,
- Վարել աշխատակիցների անձնական գործերը,
- Կատարել աշխատաժամանակի հաշվառում (տաբելավորում),
- Պատրաստել աշխատավարձերի վճարացուցակները,
- Հաշվել արձակուրդային, հիվանդության և վերջնահաշվարկի տվյալները,
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ,
- Ապահովել տվյալների ճշգրիտ մուտքագրումն ու թարմացումը ծրագրերում,
- Հետևել աշխատանքային օրենսդրության փոփոխություններին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
- ՀԾ-ի իմացություն(ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- MS Office-ի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ՝ 6-օրյա (երկուշաբթի-շաբաթ):
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: