
Կադրային Հաշվապահ
TML CONSULTING LLC
Պարտականությունները
- Աշխատակիցների ընդունումների, ազատումների, արձակուրդների, նպաստների, երեխայի խնամքի արձակուրդի և այլ կադրային փոփոխությունների վարույթ,
- Աշխատակիցների աշխատանքային ժամերի, գրաֆիկների, հերթափոխերի, բացակաների հաշվարկների իրականացում,
- Աշխատավարձի հաշվարկ՝ ներառելով աշխատաժամանակի, նվազեցումների, պահումների տվյալներ,
- Արձակուրդների, բացակաների, անաշխատունակության թերթիկների հաշվառում, գրանցում համակարգում, արձակուրդային գումարների հաշվարկի իրականացում,
- Հաշվապահական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում,
- Անհրաժեշտության դեպքում աշխատակիցներին աշխատավարձի, արձակուրդի և այլ վճարումների հետ կապված պարզաբանումների, տեղեկատվության և բացվածքների տրամադրում,
- Աշխատավարձի փոփոխությունների և պլանավորման աշխատանքների, հաշվարկների իրականացում,
- Աշխատավարձի և այլ վճարումների հաշվետվությունների ձևավորում, վերլուծություն,
- Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի կազմում:
Պահանջները
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ,
- ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
- 1C 8.3, Word, Excel ծրագրի տիրապետում,
- Առնվազն 3 տարվա կադրային հաշվապահի աշխատանքային փորձ,
- Հարկային և աշխատանքային, հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում:
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում: