Get our free app. It won't take up space on your device

Կադրային գործավար

ECO BUILDING LLC

Location: Shengavit, Yerevan
Salary:
Monthly starting from 250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit, Human Resources
Deadline:
8/2/2026

Նկարագրություն

«էԿՈ ԲԻԼԴԻՆԳ» շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և մանրուքներին ուշադիր Կադրային գործավար, ով կապահովի անձնակազմի փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումն ու վարումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան։

Պարտականություններ

  • Վարել աշխատակիցների անձնական գործերը և ապահովել դրանց ամբողջականությունը։

  • Պատրաստել աշխատանքի ընդունման, տեղափոխման, պաշտոնի փոփոխության, արձակուրդի, գործուղման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանները։

  • Կազմել և վարել աշխատանքային պայմանագրերը և դրանց լրացուցիչ համաձայնագրերը։

  • Վարել կադրային փաստաթղթաշրջանառությունը և ապահովել դրա արխիվացումը։

  • Կազմել և թարմացնել աշխատակիցների տվյալների բազան։

  • Պատրաստել տեղեկանքներ, բնութագրեր և կադրային այլ փաստաթղթեր։

  • Ապահովել կադրային փաստաթղթերի պատշաճ պահպանումը։

  • Համագործակցել հաշվապահության և ստորաբաժանումների ղեկավարների հետ կադրային հարցերի շրջանակում։

  • Հետևել ՀՀ աշխատանքային օրենսդրության փոփոխություններին և ապահովել դրանց կիրառումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),

  • Աշխատանքային օրենսգրքի իմացություն,

  • Տվյալ ոլորտում 1+ տարվա աշխատանքային փորձ,

  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,

  • MS Excel-ի, taxservice և ՀԾ-ի իմացություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Benefits
Business trips
Business trips
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media