Get our free app. It won't take up space on your device

Junior Տեխնիկական Աջակցության Մասնագետ (eCommerce)

Free Style Group

Location: Remote
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior
Industry: Information Technologies, Software Development
Deadline:
8/21/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Junior Technical Support Specialist, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մեր eCommerce հարթակների անխափան աշխատանքին, տեխնիկական աջակցությանը և շարունակական զարգացմանը։

Այս դերում Դուք պատասխանատու կլինեք տեխնիկական խնդիրների ախտորոշման և լուծման, հարթակների կարգավորումների և օպտիմալացման, ինչպես նաև տարբեր համակարգերի ինտեգրումների աջակցման համար։ Դուք սերտ համագործակցելու եք ծրագրավորման, որակի ապահովման (QA), արտադրանքի (Product) և բիզնես թիմերի հետ՝ ապահովելով արդյունավետ, կայուն և բարձրորակ լուծումներ։

Հիմնական պարտականություններ

  • Ապահովել eCommerce հարթակների տեխնիկական աջակցությունն ու անխափան աշխատանքը։
  • Ախտորոշել, վերլուծել և լուծել տեխնիկական խնդիրները՝ ապահովելով դրանց ժամանակին և արդյունավետ կարգավորումը։
  • Կատարել հարթակների կարգավորումներ, թարմացումներ և տեխնիկական բարելավումներ։
  • Մասնակցել API ինտեգրումների իրականացմանը, փորձարկմանը և հետագա աջակցությանը։
  • Համագործակցել ծրագրավորողների, QA, Product և բիզնես թիմերի հետ՝ խնդիրների արագ լուծման և նոր ֆունկցիոնալությունների ներդրման նպատակով։
  • Մասնակցել համակարգերի մոնիթորինգին, տեխնիկական փաստաթղթերի թարմացմանը և աշխատանքային գործընթացների շարունակական բարելավմանը։

Պահանջվող տեխնիկական հմտություններ

  • HTML, CSS և JavaScript տեխնոլոգիաների բազային իմացություն։
  • REST API-ների, JSON ձևաչափի և API թեստավորման գործիքների (օրինակ՝ Postman) հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:
  • PHP և SQL լեզուների բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
  • Google Analytics, Google Tag Manager և/կամ Meta Pixel գործիքների հետ աշխատելու փորձ։
  • ERP, CRM կամ POS համակարգերի ինտեգրումների կամ տեխնիկական աջակցության փորձ։
  • Git տարբերակների կառավարման համակարգի բազային գիտելիքներ։
  • Գոյություն ունեցող կոդը կարդալու, վերլուծելու և տեխնիկական խնդիրների պատճառները բացահայտելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների լուծման հմտություններ և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
  • Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման զարգացած հմտություններ։

⁠Մենք առաջարկում ենք

•⁠ ⁠Աշխատելու հնարավորություն միջազգային eCommerce նախագծերի վրա։
•⁠ ⁠Մասնագիտական աճի և շարունակական ուսուցման հնարավորություններ։
•⁠ ⁠Ժամանակակից eCommerce տեխնոլոգիաների և ինտեգրումների հետ աշխատելու փորձ։
•⁠ ⁠Համագործակցային, աջակցող և զարգացումը խրախուսող աշխատանքային միջավայր։
•⁠ ⁠Անհատական զեղչ բոլոր բրենդերի արտադրանքի համար։
•⁠ ⁠Թրեյնինգների և մասնագիտական վերապատրաստումների մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում։
•⁠ ⁠Առողջության ապահովագրություն։

Company օverview
address
Number of employees
51-150

Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media