
Ջրաչափերի փոխարինման մասնագետ
Veolia Djur CJSC
Նկարագրություն
- Խափանված ջրաչափերի փոխարինման աշխատանքներ,
- Խցանված ջրաչափերի և ֆիլտրերի մաքրում,
- Ջրաչափական սարքերի անխափան աշխատանքի ապահովում,
- Մոնտաժված և ապմոնտաժված ջրաչափերի տեղափոխում լաբորատորիա։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Թիմային աշխատանք,
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
- 25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ,
- Առողջության ապահովագրություն «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք:
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: