Լաբորանտ սաղմնաբանական լաբորատորիաում (սպերմոլոգ)
Vitromed Medical Center
Նկարագրություն
«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի լաբորանտ/սպերմոլոգի՝ միանալու սաղմնաբանական լաբորատորիայի թիմին։
Պարտականություններ
Աշխատակիցը պետք է՝
-
Իրականացնի սերմնահեղուկի հետազոտություն (սպերմոգրամա),
-
Ընդունի, մշակի և նախապատրաստի սերմնահեղուկը արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) և ներարգանդային սերմնավորման (ԱՍ) ծրագրերի համար,
-
Իրականացնի սերմնահեղուկի կրիոսառեցում և պահպանում,
-
Հայտնաբերի սպերմատոզոիդներ PESA, TESA, TESE և Micro-TESE միջամտությունների արդյունքում ստացված կենսաբանական նյութում,
-
Վարի բժշկական փաստաթղթերը և կազմի հաշվետվություններ,
-
Աշխատի բժշկական տեղեկատվական համակարգում (ՄՏՀ/MIS),
-
Պահպանի լաբորատորիայի ներքին կարգերը, աշխատանքային ընթացակարգերը և որակի վերահսկման պահանջները։
Պահանջներ
Թեկնածուն պետք է՝
-
Ունենա միջին մասնագիտական կրթություն (լաբորանտ) կամ բարձրագույն կրթություն (կենսաբան, լաբորատոր ախտորոշման բժիշկ),
-
Լավ տիրապետի համակարգչային ծրագրերին,
-
Ունենա պատասխանատվության բարձր զգացում, լինի ուշադիր մանրուքների նկատմամբ, բարեխիղճ և աշխատասեր,
-
Կարողանա արդյունավետ կազմակերպել իր աշխատանքը,
-
Պատրաստ լինի ձեռք բերելու նոր մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք՝
-
Աշխատանք վերարտադրողական բժշկության ժամանակակից բժշկական կենտրոնում,
-
Մասնագիտական ուսուցում աշխատանքի վայրում,
-
Բարեհամբույր մասնագիտական թիմ և հարմարավետ աշխատանքային պայմաններ։
Հավելյալ տեղեկություններ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
-
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–17:00
-
Շաբաթ՝ 09:00–14:00
-
Ընդմիջում՝ օրական 1 ժամ (երկուշաբթի-ուրբաթ)։
Աշխատավայր՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Այասի 10/2։
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը Երևանում գործող բազմապրոֆիլ կլինիկա է՝ ավելի քան 15 տարվա փորձով։ Մեր առանցքային ուղղություններից է վերարտադրողական բժշկությունը․ կենտրոնի մասնագետների օգնությամբ լույս աշխարհ է եկել ավելի քան 7 000 երեխա։
Կլինիկայի հիմնական ուղղություններն են՝
-
Անպտղության ախտորոշում և բուժում,
-
Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և օժանդակ վերարտադրողական այլ տեխնոլոգիաներ,
-
Վիրաբուժական ծառայություններ,
-
Մեծահասակների պոլիկլինիկական բուժօգնություն։
Մեր աշխատանքում կարևորում ենք բուժօգնության որակը, բժշկական էթիկան և պացիենտի նկատմամբ հարգալից ու պատասխանատու վերաբերմունքը։
«Վիտրոմեդ»-ի թիմում գնահատում ենք մասնագիտական պատրաստվածությունը, պատասխանատվությունը, թիմային համագործակցությունն ու շարունակական զարգացումը։