Ջերմային ինժեներ-նախագծող
EcoVille.Solar
«ԷկոՎիլ Հոլդինգ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Ջերմային ինժեներ-նախագծողի, ով կմասնակցի ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծմանը՝ ապահովելով տեխնիկական լուծումների արդյունավետությունն ու համապատասխանությունը գործող նորմերին և ստանդարտներին։
Հիմնական պարտականություններ
- Նախագծել ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգեր՝ համաձայն տեխնիկական առաջադրանքի և գործող նորմերի։
- Իրականացնել ջերմատեխնիկական և օդափոխական հաշվարկներ՝ ապահովելով համակարգերի արդյունավետ և անվտանգ աշխատանքը։
- Մշակել, կազմել և ճշգրտել աշխատանքային գծագրեր և նախագծային փաթեթներ։
- Պատրաստել և համակարգել նախագծային ու տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծերի հաստատման և իրականացման փուլերի համար։
- Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն պատվիրատուներին և գործընկերներին, պարզաբանել նախագծերին առնչվող տեխնիկական հարցերը։
- Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ նախագծային լուծումների համաձայնեցման և արդյունավետ իրականացման նպատակով։
- Մասնակցել նախագծերի իրականացման ընթացքում առաջացող տեխնիկական հարցերի լուծմանը և անհրաժեշտության դեպքում առաջարկել օպտիմալ ինժեներական լուծումներ։
- Հետևել ոլորտի նորարարություններին, տեխնիկական նորմերին և լավագույն փորձին՝ դրանք կիրառելով նախագծային աշխատանքներում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (նախընտրելի է ջերմատեխնիկայի, էներգետիկայի կամ հարակից ոլորտներում)։
- Ջերմային և օդափոխության համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Տեխնիկական մտածողություն, վերլուծական կարողություններ և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
- Հաղորդակցման, բանակցելու և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։
- Սեղմ ժամկետներում միաժամանակ մի քանի նախագծերի վրա արդյունավետ աշխատելու կարողություն:
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։
- Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։
- Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
- Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։
- Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։
- Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։
- Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։
- Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։
Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.
EcoVille - Powered by Sun!