
IT support specialist (սկսնակ)
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստան ընկերությունը փնտրում է մոտիվացված,սովորելու ձգտում ունեցող սկսնակ ՏՏ ծրագրային աջակցման աշխատակցի, ով կաջակցի Ընկերության IT Մենեջերին ընթացիկ աշխատանքներում։
Պարտականություններ
- Աջակցել I.T. Ղեկավարին Խանութներում համակարգերի բնականոն գործունեության համար
- Աջակցել սարքավորւմների խափանումների ժամանակ (troubleshooting, Software and Hardware)
- Ամենօրյա ստուգումներ իրականացնել՝ համոզվելու համար, որ բոլոր տեխնիկաները, տպագրինեչները, համակարգիչները սարքին են, աջակցել անձնակազմին տեխնիկական խնդիրների դեպքում
- Ստուգել խանութների կշեռքների ծրագրային ապահովումը, առկա խնդիրների դեպքում դիմել համապատասխան ուղղիչ գործողությունների
- ՏՏ ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (տտ կտիդվի որպես առավելություն)
- ՏՏ բազային գիտելիքներ
- Համակարգչային գրագիտություն, MC փաթեթր լավ իմացություն
- ռուսերենի և/կամ անգլերենի միջին մակարդակի իմացություն (և՛ գրավոր և՛ բանավոր)
- սովորելու ձգտում
- վերջնաժամկետներ պահպանելու կարողություն
- կազմակերպվածություն, արագ արձագանքելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր։ Աշխատանքի վայրն է Քարֆուր ընկերություն, Երևան մոլի գրասենյակ։ Օրական 8ժամ, 1ժամ ընդմիջում, 6օրյա գրաֆիկ, 1 կեսօր աշխատանքի հնարավորությամբ
Ընտրված թեկնածուն կանցնի անհրաժշտ բոլոր դասընթացները։
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրական նամակի դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: