Իրավախորհրդատու
Nork Group of Companies
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացված և աշխատասեր իրավախորհրդատուի՝ առկա թափուր հաստիքը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Մշակել կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ իրավական բնույթի փաստաթղթեր, եզրակացություններ ՀՀ օրենսդրության փոփոխությունների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ,
- Վարել ընկերության կողմից կնքված պայմանգրերի, իրավական փաստաթղթերի հաշվառման և պահպանման աշխատանքներ,
- Մշակել և կնքել պայմանագրեր,
- Կազմակերպությունը ներկայացնել պետական և ոչ պետական մարմիններում,
- Կատարել ղեկավարության կողմից հանձնարարովող նմանատիպ այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, Internet),
- Սովորելու ցանկություն,
- Պատասխանատվության զգացում։
«Նորք» ընկերությունների խումբ
«Նորք» ընկերությունների խմբի պատմությունը սկսել է որպես ընտանեկան բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տնտեսության առաջատար բիզնեսներից մեկին։ Մեկնարկը տրվեց 1997 թվականին Երևանում բացվեց առաջին «Իդեալ» խանութ-սրահը։
Տարիներ անց․․․
- Խմբի մեջ մտնող ընկերությունները գործունեություն են իրականացնում տնտեսության տարբեր ոլորտներում՝ շինարարական ոլորտից մինչև լյուքս դասի հագուստի,
- Ունի 1000-ից ավելի աշխատակից,
- Հանդիսանում է շուկայի առաջատարներից մեկը,
- Գործունեություն է ծավալելում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։
Ներկայումս «Նորք» ընկերությունների խմբի կազմում ներառվում են հետևյալ ընկերությունները․
1. «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ
2. «Նորք Դեվելոփմենթս» ՍՊԸ
3. «Նորք Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
4. «Նորք Հոմ Ռիթեյլ» ՍՊԸ
5. «Նորքսիս» ՍՊԸ
6. «Իսոլա» ՍՊԸ
7. «Իսոլա-Ջի» ՍՊԸ
8. «Մառանիկ» ՍՊԸ
9. «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ
10. «Իդեալ Մաստեր» ՍՊԸ
11. «Յութու Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
12. «Յութու Սթորս» ՍՊԸ
13. «Նորք Դիստրիբյուշնս» ՍՊԸ
14. «Ար-Ալ» ՀՁ ՓԲԸ
15. «Լիդեր Սիստեմ» ՍՊԸ
16. «Պան Եուրոփիան Ֆեշն Գրուպ» ՍՊԸ