Իրավաբան/փաստաբան
Արատտա Քընսալթինգ ՍՊԸ
Նկարագրություն
Արատտա քընսալթինգ իրավաբանական գրասենյակն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում փաստաբանի արտոնագիր ունեցող իրավաբանի։
Մենք փնտրում ենք մասնագետի, որը պատրաստ է ներգրավվել բարդ և բազմաբնույթ իրավական նախագծերում, ներկայացնել հաճախորդների շահերը տարբեր պետական և մասնավոր կառույցներում, ինչպես նաև մասնակցել կորպորատիվ հաճախորդների գործունեության համակողմանի իրավական սպասարկմանը։
Պաշտոնը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր ճյուղերի տնտեսավարող սուբյեկտների հետ, մասնակցել նշանակալի գործարքների, բանակցությունների և իրավական գործընթացների, ինչպես նաև շարունակաբար զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Պարտականություններ
- Իրականացնել կորպորատիվ հաճախորդների ընթացիկ իրավաբանական սպասարկում
- Պատրաստել, վերլուծել և վերանայել պայմանագրեր, ընկերությունների հիմնադիր և ներքին իրավական փաստաթղթեր, իրավական եզրակացություններ և այլ փաստաթղթեր։
- Իրականացնել իրավական ուսումնասիրություններ և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն վարչական, քաղաքացիական, կորպորատիվ, հարկային, աշխատանքային, գործարարական իրավունքի և հարակից իրավունքի ճյուղերի առնչվող հարցերով։
- Մասնակցել գործարքների կառուցման, բանակցությունների և իրավական ռիսկերի գնահատման գործընթացներին։
- Ներկայացնել հաճախորդների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել ներկայացուցչություն դատական և վարչական վարույթներում։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն։
- Փաստաբանի գործող արտոնագիր։
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
- Կորպորատիվ իրավունքի և իրավաբանական սպասարկման ոլորտում գործնական փորձ։
- ՀՀ քաղաքացիական, կորպորատիվ, հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն։
- Քաղաքաշինական բնույթի իրավահարաբերությունների ոլորտում աշխատանքային կամ ներկայացուցչական փորձը կդիտվի որպես առավելություն։
- Իրավական փաստաթղթերի պատրաստման և իրավական վերլուծության բարձր հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, մասնագիտական գրավոր խոսքի բարձր մակարդակ։
- Անգլերենի և ռուսերենի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 - 18։00։
Արատտա Քընսալթինգ ընկերությունը բարձր որակավորում ունեցող անձնակազմով վստահելի գործընկեր է, որն ապահովում է բազմաբնույթ խնդիրների համալիր լուծում և անհատական համալիր մոտեցում: Մեր նպատակը յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությունն է, ինչը մեր նկատմամբ վստահության հիմնական գրավականն է։