ԻՐԱՎԱԲԱՆ
Alliance Group
Նկարագրություն
Alliance Group միջազգային անշարժ գույքի գործակալությունը աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի ոլորտում փորձառություն ունեցող իրավաբանի։
Պարտականություններ
-
Անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության գործարքների իրավաբանական ուղեկցում։
-
Անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքները հաստատող փաստաթղթերի ստուգում։
-
Պայմանագրերի կազմում և իրավաբանական ստուգում։
-
Հաճախորդների իրավաբանական խորհրդատվություն։
-
Համագործակցություն նոտարների, Կադաստրի կոմիտեի և պետական մարմինների հետ։
-
Գործարքների ընթացքում իրավական ռիսկերի գնահատում և նվազեցում։
Պահանջներ՝
• Բարձրագույն իրավաբանական կրթություն։
• Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացություն։
• Անշարժ գույքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
• Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
• Պատասխանատվության բարձր զգացում և հաղորդակցման հմտություններ։
Մենք առաջարկում ենք՝
• Բարձր միջնորդավճար յուրաքանչյուր հաջողված գործարքից։
• Աշխատանք զարգացող միջազգային ընկերությունում։
• Հարմարավետ աշխատանքային պայմաններ։
• Մասնագիտական զարգացման հնարավորություն։