Իրավաբան
ԳԵՎՄԻԿ
Նկարագրություն
«ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի։
Փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և մասնագիտական գիտելիքներով իրավաբանի
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Իրավական, իրավատնտեսական և ֆինանսատնտեսական ոլորտների լավ իմացություն,
- ՀՀ օրենսդրության իմացություն և իրավական ակտերի հետ աշխատելու կարողություն,
- Փաստաթղթեր կազմելու, վերլուծելու և իրավական եզրակացություններ ներկայացնելու հմտություններ,
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն։
Աշխատանքային պարտականություններ
- Իրավական փաստաթղթերի մշակում և վերլուծություն,
- Պայմանագրերի կազմում և իրավական փորձաքննություն,
- Իրավատնտեսական և ֆինանսատնտեսական գործընթացների իրավական սպասարկում,
- Ընկերության գործունեության իրավական ռիսկերի գնահատում և կանխարգելում,
- Անհրաժեշտության դեպքում՝ ներկայացուցչություն պետական և այլ մարմիններում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով նաև աշխատանքային փորձը։