Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան

HS partners law firm

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Legal
Deadline:
8/2/2026

Նկարագրություն

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունն աշխատանքի է հրավիրում իրավաբանի

Աշխատանքային պարտականություններ.

  • Դիմումների, հայցադիմումների, բողոքների կազմում,
  • Պայմանագրերի և այլ գրությունների կազմում,
  • Իրավական վերլուծությունների կատարում,
  • Սեղմ ժամկետում և պատշաճ որակով հանձնարարված առաջադրանքների կատարում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Ներպետական օրենսդրության գերազանց իմացություն,
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն,
  • Վերլուծական և կազմակերպչական հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Իրավական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է:

Անձնական հատկանիշներ.

  • Կարգապահություն և պատասխանատվություն,
  • Հետազոտելու և լուծումներ գտնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն,
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա,
  • Աշխատաժամանակը՝ 09:00-ից մինչև 18:00-ն, մեկ ժամ ընդմիջում։
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Մխիթար Հերացի 20 շենք 1/3
Phone
Phone
011479577

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է իրավաբան-փաստաբանների կողմից, ովքեր տարիներ շարունակ գործունեություն են իրականացրել իրավական համակարգում: Հիմնադրման պահից Ընկերությունը ստանձնել է մարդու իրավունքների ազնիվ և բարեխիղճ պաշտպանության առաքելությունը՝ չմոռանալով իրավունքի քրիստոնեական արմատների մասին:

Պատահական չէ այն հանգամանքը, որ Ընկերությունը որդեգրել է այնպիսի կարգախոս, որն ուղղված է իրավունքը ճանաչելուն, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր կանխել իրավունքի հնարավոր խախտումը և հասնել հաջողության ցանկացած իրավիճակում: Այլ կերպ ասած, իրավունքի պաշտպանության եղանակներից կարևորում ենք իրավունքի ինքնապաշտպանությունը, որն անմիջականորեն ածանցվում է սեփական իրավունքը ճանաչելուց և գիտակցելուց:
Կարևորելով իրավունքի դերը հասարակական կյանքում՝ ցանկանում ենք ընդգծել մարդու հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց որակյալ պաշտպանությունը կախված է նրանից, թե որքանով է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը և որքան ճիշտ է ընտրված պաշտպանության ռազմավարությունը. դրանք են՝

1) Կյանքի իրավունք
2) Ազատության իրավունք
3) Խոսքի /մտքի/ իրավունք
4) Աշխատելու /արարելու, ստեղծագործելու/ իրավունք
5) Ընտանիքի իրավունք
6) Սեփականության իրավունք:

Իրավունքի պաշտպանության գործընթացում առաջնորդվում ենք բացառապես մարդու արժանապատվության՝ որպես իրավունքի սկզբնաղբյուրի և բարոյականության՝ որպես իրավունքի ինքնասահմանափակման հասկացությունների հաշվառմամբ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media