Get our free app. It won't take up space on your device
Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Legal
Open to international applicants
Students will also be considered
Deadline:
12/18/2025

Նկարագրություն

«Վիրտուլեքս» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում կորպորատիվ իրավունքի մասնագիտացմամբ իրավաբանի`լրիվ աշխատանքային օրվա աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը` բանակցային, աշխատանքի սկիզբը`պայմանավորվածություն ձեռք բերելու օրվանից:

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (նաև բակալավրի աստիճան),
  • Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական մտածողություն, ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու, ժամանակի կառավարման հմտություններ և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, հատկապես՝ վերջնաժամկետների պահպանման ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
  • Համակարգչից վարժ օգտվելու կարողություն, այդ թվում՝ MS Office (MS Word, Excel, Outlook) փաթեթի գերազանց իմացություն,
  • Աշխատանքային փորձը իրավաբանական ոլորտում և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրավական հարցերով խորհրդատվություն,
  • Պայմանագրերի, հանձնարարագրերի, տեղեկանքների, նամակների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Փաստաթղթերի իրավական վերլուծություն և իրավաբանական եզրակացությունների ու հանձնարարականների նախապատրաստում,
  • Գործընկերների և պայմանագրի կողմերի հետ բանակցությունների վարում և/կամ իրավաբանական ուղեկցություն,
  • Ներկայացուցչություն դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում,
  • Կազմակերպությունների փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն,
  • Բիզնես գործընթացների իրավաբանական ուղեկցում և իրավական ռիսկերի գնահատում,
  • Կազմակերպությունների գործարքների իրավաբանական ուղեկցում,
  • Դատական գործի հնարավոր ելքի և ընթացքի հեռանկարային գնահատում, վեճերի լուծմանն ուղղված նախադատական բանակցությունների վարում,
  • Հարկման, հարկային պլանավորման և օպտիմալացման հարցերով խորհրդատվություն։

Դիմելու կարգ

Մրցույթին մասնակցելու համար նշված պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը՝ մեկ օրինակը հայերեն։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media