
Իրավաբան
Spayka LLC
Նկարագրություն
Ընկերության գործունեության իրավական սպասարկում, շահերի ներկայացում դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում:
Պարտականություններ
- Պայմանագրերի նախապատրաստում, ստուգում,նախապահանջների, հայցադիմումների, դիմումների նախապատրաստում,
- Պետական մարմիններին հարցումների, դիմումների ներկայացում,
- Իրավական խորհրդատվությունների, եզրակացությունների տրամադրում ղեկավարությանը և այլ բաժիններին,
- Պայմանագրերի վարում,
- Դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն
- Այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրություն և եզրակացությունների տրամադրում:
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Քաղաքացիական, վարչական, պայմանագրային իրավունքի և օրենսդրության իմացություն,
- MS Office իմացություն,
- Փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- 2-3 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում պարտադիր է,
- Աշխատանքային փորձը դատական ոլորտում, խոշոր/միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական ընկերություններում կդիտվի որպես առավելություն,
- Արտասահմանյան բուհերում կրթությունը կդիտվի որպես առավելություն:
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: