
Իրավաբան
Defanse Housing Invest
Industry:
Legal, Insurance
Deadline:
5/3/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Նկարագրություն
Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանների։
Պարտականություններ
- Մշակել, պատրաստել կազմակերպության գործառնությունների համար անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերը, ինչպես նաև վերահսկել նշված իրավական փաստաթղթերի և նյութերի պատրաստման գործընթացը,
- Պատրաստել, մշակել, վերանայել/դիտարկել տարաբնույթ պայմանագրեր, համաձայնագրեր, կորպորատիվ փաստաթղթեր՝ Ընկերության արտաքին գործառույթներին վերաբերող: Պայմանագրերի կազմումը կամ վերանայումը իր մեջ ներառում է ֆինանսատնտեսական օրենսդրության և այդ ոլորտին վերաբերող վերաբերող տեղեկատվության իմացություն և հմտություն այդ տեղեկատվության վերլուծում,
- Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ապահովել` իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով,
- Իրականացնել տվյալների գնահատում, փաստարկներ և ռազմավարություններ մշակել գործարքների կնքմանը նախապատրաստվելիս,
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ՝ կորպորատիվ իրավունքի ոլորտում,
- Կորպորատիվ, քաղաքացիական օրենսդրության իմացություն,
- Նախընտրելի է կորպորատիվ իրավունքի ոլորտում միջազգային ընկերությունների հետ աշխատելու փորձ,
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն,
- Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություն,
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)։
Դիմելու ընթացակարգ
Համապատասխան անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV):
Company օverview