Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան

Zigzag

Industry: Legal, Insurance
Deadline: 5/10/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Մեր մասին։ «Զիգզագ»-ը էլեկտրոնիկայի, կենցաղային, խոհանոցային, մոբայլ և համակարգչային, աուդիո և վիդեո տեխնիկայի, կենցաղային ու խոհանոցային պարագաների մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն է, որն արդեն 29 տարի առաջատարներից մեկն է հայաստանյան շուկայում։

Պարտականություններ

  • Տրամադրել աջակցություն և իրավաբանական ուղղորդում Ընկերության ստորաբաժանումներին՝ վերջիններիս կողմից համակարգվող բիզնես գործընթացների և իրականացվող գործառույթների առնչությամբ, ներառյալ՝ վաճառքը, մարքեթինգը, գնումները, ֆինանսները, հարկերը,մարդկային ռեսուրսները, բեռնափոխադրումները, մաքսային գործողությունները, ապահովագրությունը, սերվիսային սպասարկումը, իրավունքների գրանցումը և այլն;
  • Մշակել, կազմել, դիտարկել, խմբագրել, մեկնաբանել Ընկերության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող պայմանագրեր, համաձայնագրեր, իրավահարաբերություններ կարգավորող այլ փաստաթղթեր, իրականացնել դրանց իրավական փորձաքննություն` ՀՀ և միջազգային օրենսդրության, Ընկերության գործող ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության առնչությամբ;
  • Ուսումնասիրել / ենթարկել իրավական փորձաքննության հաճախորդների կողմից ներկայացված դիմումները, բողոքները, գրությունները, պահանջները, դրանց վերաբերյալ կազմել համապատասխան գրությունների և առարկությունների նախագծեր՝ պահպանելով ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին ընթացակարգերի պահանջները;
  • Կազմել լիազորագրերի, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին, այլ կազմակերպություններին ուղարկվող գրությունների, ինչպես նաև Ընկերությանը հասցեագրված գրությունների պատասխանների նախագծեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր;
  • Ընկերության անունից ներկայացնել դիմումներ, հայտեր, հարցումներ, տեղեկանքներ, ստանալ տեղեկատվություն, պաշտոնական պարզաբանումներ, տեղեկանքներ, գրանցման վկայականներ, այլ փաստաթղթեր, կատարել վճարումներ;
  • Իրականացնել Ընկերության կանոնադրության անհրաժեշտ փոփոխությունների, Ընկերության մասնակիցների և ղեկավարների կամ նրանց վերաբերյալ տվյալների գրանցման և/կամ գրանցումից հանելու, Ընկերությանը վերաբերող մտավոր սեփականության, գույքային և այլ իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովումը,
  • Մասնակցել Ընկերության ներքին իրավական ակտերի ու կորպորատիվ քաղաքականության ընթացակարգերի մշակմանը և աջակցել դրանց իրականացմանը՝ ապահովելով գործող օրենքներին և այլ նորմատիվ-իրավական ակտերին համապատասխանությունը;
  • Իրականացնել իրավական հետազոտություն և վերլուծություն հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, ներառյալ սպառողների պաշտպանությունը, տնտեսական մրցակցությունը, մտավոր սեփականությունը, ֆիսկալ քաղաքականությունը, գաղտնիությունը, աշխատանքային իրավունքը;
  • Ընկերության ստորաբաժանումներին և ղեկավարությանը խորհրդատվություն տրամադրել իրավական ռիսկերի և պոտենցիալ պարտավորությունների վերաբերյալ, որոնք կապված են բիզնես որոշումների և ռազմավարությունների հետ;
  • Պարբերաբար և ժամանակին իրազեկել Ընկերության ստորաբաժանումներին և ղեկավարությանը Ընկերության գործունեությանն ուղիղ կամ անուղղակի առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին;
  • Ընկերության անունից հանդես գալ նոտարական գրասենյակում, մասնակցել վարչական վարույթներին, պաշտպանել Ընկերության իրավունքները և օրինական շահերը դատական կառույցներում, իրավապահ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆիզիկական և իրավաբանական անձնաց հետ իրավահարաբերություններում;
  • Կազմել հայցադիմումներ, դրանց պատասխաններ, հակընդդեմ հայցեր;
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել Ընկերությունը բանակցություններում, միջնորդություններում և վեճերի լուծման այլ համակարգերում։;
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացել իրավաբանական գործառույթներին առնչվող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ:

Պահանջներ

    • Իրավաբանական բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես առավելություն),
    • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ համանման պաշտոնում,
    • Մանրածախ առևտրի և սերվիսային սպասարկման գործունեության համար կիրառելի իրավական ակտերի գերազանց իմացություն,
    • ՀՀ օրենսդրության (քաղաքացիական իրավունքի և դատավարության) իմացություն,
    • Փաստաբանի որակավորման առկայություն (ցանկալի է),
    • Նախագծման և բանակցելու գերազանց հմտություններ՝ բարդ իրավական հայեցակարգերը հստակ և հակիրճ փոխանցելու ունակությամբ,
    • Արագ տեմպերով զարգացող միջավայրում ինքնուրույն և համատեղ աշխատելու ունակություն,
    • Բազմաթիվ առաջնահերթություններ և վերջնաժամկետներ արդյունավետ կառավարելու ունակություն:,
    • Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում,
    • Շփման հմտություններ՝ կոնֆլիկտային իրավիճակների լուծում,
    • Խելամիտ դատողություն և որոշումներ կայացնելու հմտություններ՝ խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնողական և լուծումների վրա հիմնված մոտեցմամբ,
    • Բարձր էթիկական չափանիշներ և ազնվություն՝ աշխատանքի բոլոր ասպեկտներում իրավական և էթիկական սկզբունքները պահպանելու պարտավորությամբ,
    • Մանրածախ առևտրի կամ հարակից ոլորտներում փորձը կդիտվի որպես առավելություն,
    • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն՝ փաստաթղթերն այդ օտար լեզուներով մշակման կարողությամբ,
    • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office (Excel, Word, Outlook)։

Հավելյալ նշումներ

Եթե հետաքրքրված եք նշված աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը։

Spread the word! Share this job on social media